ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ, եթե դրանք լինեն կառուցողական, հաղորդում է TASS գործակալությունը։
«Մենք դեռևս չենք գտնվում այն կետում, երբ կարող ենք ասել, որ բանակցությունները կառուցողական կլինեն։ Երբ հայտնվենք այդ կետում, կբանակցենք»,-ասել է Տոները։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ավարտում է Հալեպի և սիրիական համակամարտության կարգավորման հարցով պայմանավորվածությունների մշակման աշխատանքները։
«Մենք դեռ աշխատում ենք այդ քննարկումների դետալների վրա։ Ես նոր բան չեմ կարող ասել այս կապակցությամբ, աշխատանքը մոտ է ավարտին»,-ասել է Տոները։







































