«Մասթերս-1000» սերիայի Մոնրեալի մրցաշարի եզրափակիչի շրջանակներում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը վստահ հաղթանակ է տարել կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչի նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը:
Դիմակայությունն ավարտվել է 6:2, 6:2 հաշվով: Նադալը նվաճել է 58-րդ տիտղոսն իր կարիերայում:





































