Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման 10 տարում մարտահրավեր նետեց հայ ժողովրդին»

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնությամբ շուրջ մեկ տարի գործող «Հակակոռուպցիոն» կազմակերպությունը ստանձնել է կոռումպացված չինովնիկներին բացահայտելու, դատարանի առջև կանգնեցնելու և թալանված գումարները ետ վերադարձնելու գործը: Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Մարգարյանը, կոռուպցիան և կրիմինալը երբեք անջատ չեն լինում, և եթե իրենց չհաջողվի թալանվածների գումարները ետ բերելու գործընթացը, որին կհաջորդեն նաև անկախ Հայաստանի պատմության բոլոր ոճրագործությունների, սպանությունների, սպանդների բացահայտումները, ապա կպատրաստեն նյութեր սպանությունների մասին և կուղարկեն ՄԻ Եվրոպական դատարան` պահանջելով շտապ քննություն, քանի որ յուրաքանչյուր մարդու կյանքի հետ կապված դեպքը ծանրագույն հանցագործություն է` լինի դա միտումնավոր, թե ոչ: Իսկ Հայաստանում, նրա խոսքերով, վերջին տարիների ընթացքում դրանք բազմաթիվ են եղել, թեև այդ բոլոր դեպքերի մեկնարկը տրվեց, երկրում ահ ու սարսափի մթնոլորտ տարածվեց այն ժամանակ, երբ «Պապլավոկում» սպանվեց ԼՂ պատերազմի մասնակից Պողոս Պողոսյանը միայն նրա համար, որ այդ տարիների նախագահին անվանեց «Ռոբ»՝ նրա կարճ անունով:

«Դա մարտահրավեր էր ՀՀ բնակչությանը, սա հերթական մարտահրավերն էր, որ՝ տեսեք, թե ով հանդգնեց խոսել անվամբ, կարժանանա մահապատժի: Իրականում սա խորքային, սարսափելի երևույթ է, որի և՛ իրագործողներն անպատիժ մնացին, և՛ հանձնարարական տվողը` Ռոբերտ Քոչարյանը: Այս դեպքը դարձավ նախադեպային: Ծանրագույն հանցագործություն էր, երբ ԱԺ-ում այդքան մարդ սպանվեց, այն էլ երկրի կարևոր դեմքեր և երկրի առաջին դեմքն ու կառավարությունը հրաժարական չտվեց։ Այս դեպքում նա ոչ միայն չտվեց և պատվիրատուները չհայտնաբերվեցին, նա շարունակեց նախագահել երկրում: Հոկտեմբերի 27-ը մեծ դավադրություն էր հայ ազգի դեմ, որի չբացահայտումը ծանր հետք թողեց հայ մարդու հոգեբանության վրա, կոտրեց հոգին, կոտրեց հայ մարդուն, որը կարող էր կերտել երկիր: Սա փոխեց երկրի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունը: Վերացվեցին մարդիկ, ովքեր կողմնակից էին, որպեսզի Հայաստանը հասներ անկախության ամրագրմանը, ռազմավարական պարտնյորների հետ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական զարգացմանը և, տեսեք, իմ կարծիքով, սա հեռու գնացող քաղաքական հետևանքներ ունեցավ, որ ՀՀ-ն չպետք է լինի զարգացած:

Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չբացահայտվեցին, դրա շարունակությունը Մարտի 1-ի սպանդն էր։ Սպանդ տեղի ունեցավ և նորից չբացահայտվեց, իսկ երկրում մարդու կյանքի ապահովումը դրված էր ոմն Ռոբերտ Քոչարյանի վրա, իսկ նա ի՞նչ արեց՝ գնդակահարեց, որովհետև նա հայ ժողովուրդ չի սիրում և ազգ չի սիրում: Նա ատելությամբ ու չարությամբ է լցված: Այս ամենը բերեց նրան, որ մարդիկ լքում են երկիրը, և պատճառը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիներն էին, և այդ տարիներից սկսված բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում