Գերմանիայում չպետք է տեղի ունենա փախստականների զանգվածային նոր հոսք, ինչպես 2015թ․ ամռանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Գերմանիայում ստեղծված իրավիճակը՝ կապված ներգաղթյալների զանգվածային հոսքի հետ, ինչպես տեղի ունեցավ 2015թ․, չպետք է և չի կրկնվի։ Դա իմ քաղաքական նպատակն է»,-ասել է Մերկելը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ։ Կանցլերի ելույթը հեռարձակվել է գերմանական հեռուստաալիքներով։
ՆԳՆ ղեկավարի տվյալներով՝ 2015թ․Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և Աֆրիկայի երկրներից Գերմանիա է ժամանել շուրջ 890 հազար մարդ։








































