ԱՄՆ-ում ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացքը, որը տեղափոխել է BMW մակնիշի նոր ավտոմեքենաներ։ Ինչպես հաղորդում է TopGir.com.ua կայքը, պատահարի հետևանքով վնասվել է շուրջ 120 մեքենա։
Գնացքի 12 վագոններից յուրաքանչյուրում եղել է 10 մեքենա։ Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վնասված ավտոմեքենաների թվում են X3, X4, X5 և X6 կրոսովերները։ Դատելով կադրերից՝ ավտոմեքենաների մի մասն այնպես է վնասվել, որ ենթակա չէ վերականգնման։









































