Դեկտեմբերի 4-ի երեկոյան Վաշինգտոնում՝ Ջոն Քենեդիի անվան կիրառական արվեստների կենտրոնում տեղի է ունեցել Kennedy Center Honors մրցանակաբշխությունը, որին հյուրընկալել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կին՝ Միշելը։
Միշել Օբաման պաշտոնական միջոցառմանը կրել է շքեղ զգեստ՝ Gucci-ից։ Երեկոյին աչքի է ընկել նաև ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Սթիվեն Կոլբերը։
«Վերջին 8 տարիներին Սպիտակ տանը մենք ունեցել են սրտացավ, խելացի և արժանի առաջնորդ»,-ասել է շոումենը։ Այդ պահին հանդիսատեսը ոտք է կանգնել և ծափահարել է Բարաք Օբամային։
«Պարոն, չեմ հասկանում՝ ինչու դուք կանգնեցիք։ Ես Միշելի մասին էի խոսում»,-կատակել է Կոլբերը։















































