Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր ստեղծած կուսակցությանն արդեն անդամագրվել է 20 հազար մարդ։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ իր համախոհները սկսել են աշխատել Ուկրաինայի շրջաններում՝ «Նոր ուժերի շարժում» քաղաքական ուժ ստեղծելու նպատակով։
«Կուսակցությունն արդեն ունի ավելի քան 20 հազար գրանցված անդամ, սակայն թիվը չի։ Ես արդեն շփվել եմ նրանցից մի քանի հազարի հետ և ցանկանում եմ ասել, որ երբեք չեմ տեսել կուսակցական նման ակտիվիստների ո՛չ Ուկրաինայում, ո՛չ մեկ այլ երկրում»,-գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։









































