Երգչուհի Էնոնին թողարկել ե նոր տեսահոլովակ՝ Оbama երգի հիման վրա։ YouTube-ում հրապարակված տեսանյութի տակ երգչուհին ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով ազատ արձակել WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին։
«Օբամա, խնդրում եմ, ազատ արձակիր Չելսի Մենինգին։ Գնահատիր նրա հսկայական զոհաբերությունը և խոցելիությունը։ Շուտով կգա Թրամփը, և եթե դու նրան բանտում թողես, նա այլևս երբեք լույս չի տեսնի կամ ավելի վատ»,-գրել է երգչուհին։
Էնոնին Մենինգին անվանել է «համար մեկ քաղբանտարկյալ» և ուշադրություն է հրավիրել տրանսգենդեր լինելու փաստի վրա։
Չելսի Մենինգը ձերբակալվել է 2010 թվականին, նա մեղադրվում է WikiLeaks-ին շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար, որոնք վերաբերվում են Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններին։







































