Ամերիկյան Apple կորպորացիայում առանց մեկնաբանության են թողել տեղեկությունն այն մասին, թե նոր iPhone-ը կներկայացվի սեպտեմբերի 10-ին՝ հատուկ մամլո ասուլիսի ժամանակ: Ընկերության մամլո ծառայությունում այսօր պաշտոնապես ո´չ հաստատել, ո´չ էլ հերքել են այդ տեղեկությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ենթադրյալ միջոցառման ամսաթիվը նախկինում հայտնել էր All Things Digital կայքը, որը մասնագիտացած է բարձրտեխնոլոգիական նորույթների մասին լրատվություն հաղորդելով: Առցանց ռեսուրսի աղբյուրների տվյալներով՝ կարող է վաճառքի դուրս բերվել նաև սարքի էժանացված մոդելը:
Նշենք, որ 2012-ի սեպտեմբերին էր ընկերությունը պաշտոնապես ներկայացրել iPhone 5-ը:









































