Լոս Անջելեսի իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել պայթյունի վերաբերյալ ստացված տեղեկատվության կապակցությամբ, որը, ինչպես ենթադրվում Է, նախապատրաստվում Է մետրոպոլիտենում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել Է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող Է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում: Ֆայքի խոսքով՝ առայժմ հնարավոր չԷ պարզել տեղեկատվության ստույգ լինելը, սակայն իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել և արդեն միջոցներ են ձեռնարկում։









































