Կալիֆոռնիայի Regency Village Theatre-ում տեղի է ունեցել «Էլիզիում. Դրախտ Երկրի վրա» ֆանտաստիկ մարտաֆիլմի պրեմիերան, որը հանդիսատեսին և աստղային հյուրերին են ներկայացրել Ջոդի Ֆոսթերը, Մեթ Դեյմոնը և ֆիլմի այլ մասնակիցներ:
50-ամյա Ֆոսթերը կարծես ժամանակի հետ միայն երիտասարդանում է: Դերասանուհին պրեմիերային հայտնվել է Roland Mouret-ի «ծովի կապույտ» գույնի զգեստով, որը հիանալի ընդգծել է նրա մարմինը:
Ջոդին մենակ է հայտնվել պրեմիերային, իսկ նրա ընկերուհին՝ սցենարիստ և պրոդյուսեր Սինդի Մորթը ներկա չի եղել:
Իսկ ահա Մեթ Դեյմոնի կինն ուղեկցել է իր ամուսնուն: Գեղեցկուհի Լյուսիանա Բարոսոն կապույտ զգեստ է կրել, որը շատ է համապատասխանել նրա սև մազերին և մուգ մաշկին:
Մեթ Դեյմոնը և Ջոդի Ֆոսթերը հաճույքով շփվել են երկրպագուների հետ, լուսանկարվել են և ինքնագրեր բաժանել:

1. Ջոդի Ֆոսթեր

2. Ջոդի Ֆոսթեր

3. Ջոդի Ֆոսթեր

4. Մեթ Դեյմոն

5. Մեթ Դեյմոնը՝ կնոջ հետ

6. Մեթ Դեյմոնը՝ կնոջ հետ

7. Սթանա Քաթիչ

8. Դիեգո Լունա

9. Սոֆիա Սասնիգա

10. Լևեն Ռամբին

11. «Էլիզիում. Դրախտ Երկրի վրա»-ի թիմը







































