Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին թուրքական Göktürk-1 հետախուզական արբանյակն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող տիեզերակայանից։
Göktürk-1-ը Թուրքիայի զինված ուժերին ապահովելու է Երկրի մակերևույթի մասին բարձրորակ նկարներով։ Երկրի շուրջ նրա պտույտի տևողությունը կազմելու է 90 րոպե։
Ֆրանսիական արտադրության այդ արբանյակը տարեկան Երկիր կուղարկի ավելի քան 60.000 լուսանկար։ Արբանյակն արտադրել են իտալական Telespazio և ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները։









































