Էլթոն Ջոնն ավարտում է երաժշտական կարիերան, որը շարունակվում է արդեն ավելի քան 50 տարի։ Այդ ընթացքում բրիտանացուն հաջողվել է վաճառել իր ալբոմների 260 մլն օրինակ, դառնալ «Գրեմմի» մրցանակի հնգակի դափնեկիր, նվաճել մեկ «Օսկար», մեկ «Թոնի», տասնմեկ Ivor Novello մրցանակ։ Էլթոն Ջոնը հանդես է եկել ավելի քան 3000 համերգներով, ինչը, նրա կարծիքով՝ բավական է։
69-ամյա երաժիշտի մտերիմներն ասում են, որ նա իրենց հայտնել է, թե հաջորդ տարի մտադիր է հեռանալ բեմից և ավարտել ստեղծագործական գործունեությունը։ Ջոնը նման որոշում է կայացրել ոչ միայն տարիքի, այլև ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության պատճառով՝ հայտնում է Starslife պորտալը։











































