Ստամբուլում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի առջև նռնակ են պայթեցրել։ Այս մասին հաղորդում է Sabah թերթը:
Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են միայն շինության պատուհանները: Նռնակը պայթել է տեղի ժամանակով ժամը 2:00-ին:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցված, տարվում է հետաքննություն:







































