Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի Արցեու բնակավայրի մոտ Վրաստանի ՆԳՆ ավտոմեքենան հատել է պետական սահմանը և խորացել հանրապետության տարածքում:
Ինչպես հաղորդում է Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեն, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 10:45-ին՝ Եվրամիության դիտորդական առաքելության աչքի առջև:
«Երբ ոստիկանության ավտոմեքենան մոտեցել է պետական սահմանին, Հարավային Օսիայի ՊԱԿ-ի սահմանապահ ջոկատը մեքենայում գտնվող անձանցից նշաններով պահանջել է դադարեցնել հետագա առաջխաղացումը Հարավային Օսիայի ուղղությամբ, սակայն այդ պահանջն անտեսվել է»,- նշել են գերատեսչությունում:
Կանգնելու մի քանի պահանջի անտեսումից հետո սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել, որից հետո օրինախախտները Վրաստանի տարածք են վերադարձել, հաղորդում է Interfax-ը:
ՊԱԿ-ում նշում են, որ Հարավային Օսիայի ՊԱԿ-ի՝ սահմանապահ ներկայացուցչի իրականացրած պարզաբանումներում՝Վրաստանի ոստիկանության աշխատակիցների և Գորիի գրասենյակի Եվրամիության առաքելության ներկայությամբ, միջադեպն ավարտվել է:









































