Այս տարի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը տեղի կունենա Վենետիկյան 70-րդ միջազգային կինոփառատոնը, հաղորդում է Euromag.ru կայքը:
Փառատոնի ժյուրին կգլխավորի իտալացի հայտնի ռեժիսոր Բերնարո Բերտոլուչին:
Մրցույթի ժյուրիի կազմում տեղ են գտել նաև բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդը, շվեյցարացի օպերատոր Ռենատո Բերտան, գերմանացի դերասանուհի Մարտինա Գեդեկը, Չիլիից ռեժիսոր և սցենարիստ Խորխե Լարեյնը, ֆրանսիացի դերասանուհի Վիրժինի Լեդուայենը, ճապոնացի կոմպոզիտոր Ռյուտի Սակամոտոն, չինացի ռեժիսոր Ցզյան Վենը:
Կինոմրցույթին կմասնակցի 20 կինոնկար, որոնց թվում է նաև Հայաո Միյաձակիի անիմացիոն ժապավենը՝ «Քամին ուժգնանում է», Թերի Գիլիամի «Զրոյի թեորեմը» թրիլերը, Ջեյմս Ֆրանկոյի «Աստծո զավակ» ֆիլմը և այլն:
Փառատոնը կբացվի «Ձգողականություն» ֆիլմով: Ֆիլմի ռեժիսորը Ալֆոնսո Կուարոնան է, գլխավոր դերերում Սանդրա Բաուլոքը և Ջորջ Քլունին են:
Կինոփառատոնի այլընտրանքային՝ «Հորիզոն» ծրագրում են հայտնվել 31 ֆիլմեր, որոնք, քննադատների կարծիքով, ներկայացնում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի նոր միտումները: Դրանցից են Ջիլ Կոպոլայի «Պալո-Ալտոն», Ումբերտո Պազոլինիի «Նատյուրմորտ» ֆիլմը և այլն:








































