Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել այս գիշեր Իտալիայում: Հազարավոր մարդիկ հավաքվել են Սիցիլիայում ամերիկյան նոր բազայի կառուցման դեմ բողոքելու: Միջոցառումը վերածվել է քաշքշուկի, որի հետևանքով տուժել են նաև ոստիկաններ:
Տեղի դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցների թվում եղել են սադրիչներ ու մաֆիոզային խմբավորումների ներկայացուցիչներ:
Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով Նաշեմի քաղաքի շրջանում հավաքվել է 5 հազարից ոչ պակաս մարդ:
Ցույցը վերածվել է ցուցարարների ու իրավապահների միջև բախումների: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ:









































