Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Լիվերպուլ»-ի սեփականատեր Ջոն Հենրիի հայտարարությունն այն մասին, որ ակումբը չի պատրաստվում վաճառել «Արսենալ»-ին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի իրավունքները:
«Ըստ էության, ես ոչինչ չունեմ ավելացնելու ավելի վաղ ասված իմ խոսքերին: «Արսենալ»-ը հարգում է «Լիվերպուլ»-ի դիրքորոշումը Սուարեսի վերաբերյալ: Չեմ կարդացել Հենրիի հայտարարությունը, սակայն կարող եմ ասել, որ մենք չենք հրաժարվի մեր վարքագծից:
Իհարկե, մեզ անհրաժեշտ է հզորացումը, և Սուարեսը մեր տրանսֆերային նպատակներից մեկն է: Եթե նրա տրանսֆերը չի վաճառվում, նշանակում է` չի վաճառվում: Ընդհանրապես, տրանսֆերային ցանկացած գործարքի կայացման համար անհրաժեշտ է երեք կողմի համաձայնություն` գնորդի, վաճառողի և ֆուտբոլիստի»,- ասել է Վենգերը:








































