Այս անգամ իտալացիներին իր առատաձեռնությամբ զարմացրել է միջին տարիքի մի ռուս զբոսաշրջիկ, որը դեռահաս դստեր հետ մտել էր Մասսա քաղաքի վարսավիրանոց, որպեսզի սանրվածք անի իրեն ու դստերը:
Նրանց մազերի հետ աշխատանքն արժեցել է 40 եվրո, սակայն հաճախորդը վարպետին նաև մի ծրար է տվել, որում եղել է 500 եվրո:
Ինչպես պատմել է վարսավիրանոցի տերը՝ ռուս զբոսաշրջիկ կանայք մշտական հաճախորդ չեն եղել, սակայն շատ զգացված էին վարսավիրանոցի անձնակազմի բարեհամբույր և բարեկիրթ վերաբերմունքից:
«Գումարը նվեր կլինի իմ դստերը, որն սպասարկում էր զբոսաշրջիկներին, իսկ ես հույս ունեմ մեր հաստատությունում կրկին տեսնել առատաձեռն հաճախորդին»,- նշել է նա:










































