Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Իտալացի մասնագետը, մասնավորապես, նշել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի բարձր պրոֆեսիոնալությունը:
«Ռոնալդուի բոլոր դրական հատկանիշներից կցանկանայի նշել պայքարի տենչն ու պրոֆեսիոնալությունը: Քրիշտիանուն օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Նա մեծագույն ֆուտբոլիստ կդառնա: Իմ կարծիքով` նա այդպիսին էլ կա: Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է»,- ասել է Անչելոտին:






































