Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Գորի քաղաքում կողմ է արտահայտվել աբխազ և օս եղբայրների հետ ուղիղ երկխոսությանն ու վստահություն հայտնել, որ միասին ընդհանուր լեզու կգտնեն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախարարների կաբինետի ղեկավարը ելույթով հանդես է եկել Վրաստանի զորամասերից մեկում զինծառայողների երդման արարողության ժամանակ:
«Մենք բոլորս պետք է դասեր քաղենք անցյալից, անհրաժեշտ է սովորել ուղղել սխալներն ու ներել միմյանց, վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ մեր աբխազ ու օս եղբայրները մեզ մոտ կվերադառնան»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախանշել ճիշտ քայլերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման և աբխազների ու օսերի հետ ուղիղ երկխոսության հաստատման համար:








































