Tuesday, 16 06 2026
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում

Նարեկ Սարգսյանը՝ նոր գլխավոր ճարատարապետ

Մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:
«Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- նշել է քաղաքապետը:

Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվում է Երևան քաղաքի նոր երթուղային ցանց: Զեկուցվել է, որ նոր ցանցի հիմնական սկզբունքներն արդեն պատրաստ են:

Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Հանձնարարվել է ներկայացնել նաև առաջարկություններ աղբամանների անհրաժեշտ քանակի ու տեսքի վերաբերյալ: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ Երևան քաղաքը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ:

Կարեն Կարապետյանի կողմից վերահսկողության պահանջ է դրվել հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիների պահպանումն ապահովելու հարցում:

Քաղաքապետը հատկանշել է նաև սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ գործընթացին:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի մաքրման և բարեկարգման 2011թ.-ի ծրագրով նախատեսված 67 շենքերում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ ևս 48 շենքերի մաքրման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է տնտեսված գումարների հաշվին ընդլայնել ծրագիրը և գործընթացը կենտրոնից բացի իրականացնել նաև մյուս վարչական շրջաններում:

Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել հստակ ժամկետներով ծրագրեր` կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման մասով:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման խնդիրներին, քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքին: Կարեն Կարապետյանը նշել է, որ կայացած համատիրություններին քաղաքապետարանի կողմից կտրվեն խոտհնձող ժամանակակից սարքավորումներ. «Այգին, պուրակը պետք է մշակված լինի, խոտը` հնձած: Այս մշակույթը պետք է ներդնենք մայրաքաղաքում»,- շեշտել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում