Չինական Baidu առցանց գրադարանում հրատարակվել են «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» պիտակ կրող փաստաթղթեր, որոնք պատկանում են ճապոնական խոշոր ընկերությունների:
Կայքում ներբեռնված տեղեկությունները վերաբերում են այնպիսի ընկերությունների, ինչպիսին են Toyota Motor-ը, Honda Motor-ը, Mitsubishi Heavy Industries-ը, Toshiba-ն, Hitachi-ին և Sony-ին:
Ինչպես հաղորդել է The Japan Daily Press-ը՝ Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը արդեն սկսել է այդ գործի հետաքննությունը՝ պարզելով Ճապոնիայի տնտեսությանը պատճառված վնասի չափը:
Առցանց գրադարանը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվության արտահոսքը:







































