Սիրիայի հյուսիսում զինված խմբավորումների միջև կատաղի մարտերը շարունակվում են: Քուրդ գրոհայինները դիմակայում են իսլամիստներին, ովքեր կռվում են երկրի հյուսիսարևելյան տարածքների նկատմամբ վերահսկողության համար:
Շատ քրդեր ստիպված են եղել լքել իրենց տները, ոմանք սպանվել են կամ առևանգվել: Գերմանացի լրագրողուհի Կարին Լյոյկեֆելդը, ով հետևում է տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը, կարծում է, որ քրդական գյուղերի վրա հարձակվում են բացառապես բնական ռեսուրսների պատճառով: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
«Արևմտյան դիվանագետներն ակնհայտ սպառնացել են նրանց՝ ասելով, որ եթե նրանք այդ շրջանի նկատմամբ վերահսկողությունը չհանձնեն Սիրիայի ազատ բանակին, ապա խնդիրներ կունենան»,-պատմել է լրագրողը: Սակայն քրդերը չեն պատրաստվում զիջել:








































