Ամերիկացի աճպարար, իլյուզիոնիստ Էնթոնի Մարտինը դուրս է եկել ինքնաթիռից նետված փակ արկղից՝ ազատ անկման ժամանակ: Այնուհետև նա բացել է օդապարիկն ու վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
48-ամյա էքստրեմալի կողմից հնարքը ցուցադրվել է օգոստոսի 6-ին՝ Չիկագոյից ոչ հեռու:
Մարտինը հայտնել է, որ ուրախ է հնարքի հաջողության համար: Նա նշել է, որ ավելի շատ վախեցել է իրեն ուղեկցող ընկերների, քան իր համար: Հնարքի ժամանակ նրա ձեռքերը կապված են եղել:
Ձեռքերն ազատելու համար նա ունեցել է 40 վայրկյան ժամանակ: Հնարքը շատ վտանգավոր է եղել:











































