Sunday, 05 07 2026
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

Իշխանությունների օլիմպիադան

«ՀայՌուսգազարդը» տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ից Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է Վրաստանում գազատարի վրա աշխատանքի պատճառով: Սովորական այս լուրն առանձնահատուկ է հնչում ամսաթվի պատճառով՝ օգոստոսի 8: Սա ռուս-վրացական հնգօրյա պատերազմի օրն է, որը տեղի ունեցավ հինգ տարի առաջ:

Այդ պատերազմում Հայաստանի համար կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ Հայաստանը հայտնվեց վառելիքային ճգնաժամի շեմին: Իհարկե, այն ժամանակ Հայաստանը զրկվել էր բենզինից՝ վրացական ճանապարհը փակվել էր, նավահանգիստները չէին գործում, և Հայաստան բենզին չէր մտնում, առաջացել էին հերթեր: Այս վիճակը տևեց մի քանի օր: Սակայն կասկած չկա, որ եթե մի քանի օր ավելի տևեր նաև պատերազմը, ապա բանը հասնելու էր նաև գազին, և Հայաստանը զրկվելու էր գազամատակարարումից:

Այս մտորումները այսօր՝ պատերազմից հինգ տարի անց, առիթ են հանդիսանում խորհելու, թե այս տեսանկյունից Հայաստանում ի՞նչ է փոխվել հինգ տարիների ընթացքում, արդյոք Հայաստանում ավելացե՞լ է էներգետիկ անվտանգության մակարդակը, պարենային անվտանգության մակարդակը:

Հնգօրյա ռուս-վրացական պատերազմի մի դրվագը բավական է՝ եզրակացնելու համար, որ անվտանգության մակարդակը հինգ տարիների ընթացքում հազիվ բարձրացած լինի: Խնդիրն այն է, որ այդ մակարդակը բարձրացնելով պետք է զբաղվեին իշխանությունները: Այն իշխանությունները, որոնք հինգ տարի առաջ պատերազմի ընթացքում վառելիքային ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանը թողել և հեռավոր Չինաստանում Պեկինի օլիմպիադային էին մասնակցում, օլիմպիադայով էին հմայվում և զմայլվում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ եթե այդ իշխանությունները հինգ օր շարունակ հարկ չհամարեցին թողնել օլիմպիադան և շտապ վերադառնալ Հայաստան՝ ինչպես կվարվեր ցանկացած ադեկվատ իշխանություն, որը հաշվետու է սեփական երկրի ու ժողովրդի առաջ, ապա միամտություն կլինի կարծել, որ նրանք ունակ էին հետագա հինգ տարիներին ինչ-որ դասեր քաղել և քայլեր ձեռնարկել երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու, էներգետիկ ու պարենային ապահովվածության աստիճանը մեծացնելու համար: Առավել ևս, որ 2008 թվականից հետո Հայաստանը այն երկիրն էր, որն աշխարհում արձանագրել էր տնտեսական համաշխարհային ճգնաժամի հետևանքով ամենամեծ տնտեսական անկումը: Այն դեպքում, երբ իշխանությունները հավաստիացնում էին, որ համաշխարհային կապիտալը փախչելու է Հայաստան, և ճգնաժամը մեզ շրջանցելու է:

Այս իրողությունների պայմաններում հարցն անգամ ավելորդ է՝ բարձրացե՞լ է արդյոք Հայաստանի անվտանգության մակարդակը 2008 թվականի օգոստոսի համեմատ: Թեև շատ էլ հետ գնալ պետք չէ: Գազի գնի վերջին թանկացումն ու իրանական գազի հետ կապված հակասական մեկնաբանությունները եկան վկայելու, որ Հայաստանը շարունակում է վառելիքա-էներգետիկ առումով լինել խոցելի, իսկ իշխանությունները ելքեր են կարողանում փնտրել միայն Հայաստանից ինչ-որ մասեր շարունակաբար Ռուսաստանին տրամադրելու կամ, լավագույն դեպքում, ինչ-որ բանով փոխանակելու տեսքով:

Ինչպես գիտենք, ներկայումս բանակցում են «ՀայՌուսգազարդի» Հայաստանի վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու շուրջ՝ գազի գնի թանկացման սուբսիդավորման և գնի մորատորիումի որոշակի ժամանակահատվածի դիմաց՝ երկու կամ երեք տարի: Ընդ որում, բանակցությունները ակնհայտորեն դանդաղ են ընթանում՝ նկատի ունենալով, որ արդեն երկար ժամանակ է՝ որևէ նորություն չկա, թե ինչ են պայմանավորվել կողմերը: Թեև այս հարցերում Հայաստանի վերաբերյալ նորությունները Հայաստանի հասարակությունը ստանում է բավական ուշացումով, երբ որոշումներն արդեն կայացված են լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում