Դերասանուհի Անջելինա Ջոլին վերջնականապես հիասթափվել է տղամարդկանցից և մտադիր է ապագայում հարաբերություններ ունենալ բացառապես կանանց հետ։ Այս մասին հաղորդում է Radar Online-ը՝ վկայակոչելով դերասանուհուն մոտ կանգնած իր անանուն աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Ջոլին վերսկսել է շփումը մոդել Ջեննի Շիմիցուի հետ, որի հետ դերասահնուհին հարաբերությունները է ունեցել 1990-ական թվականներին։ Radar Online-ը հիշեցնում է, որ Շիմիցուն ամուսնացած է Միշեր Հարփերի հետ և հավելում, որ Ջոլին հարաբերություններ է ունեցել նաև այլ կանանց հետ։
41-ամյա դերասանուհու շրջապատը զարմացած չէ նրա այս որոշումից։
«Շատերն էին կարծում, որ Էնջին վաղ թե ուշ կնոջ հետ կլինի և զարմացած էին, որ նա այսքան երկար մնաց Բրեդի հետ»,-ասել է աղբյուրը։







































