Գերմանիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններով, սակայն կշարունակի քննարկել հարցերը, որոնցով երկու երկրների մոտ առկա են լուրջ տարաձայնություններ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանը մեր հարևանն է, իհարկե, մենք հետաքրքրված ենք լավ հարաբերություններով…Սակայն դա չի կարող մեզ հետ պահել խորը տարաձայնությունների քննարկումից»,-ասել է Մերկելը Բեռլինում լրագրողներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների արդյունքներով։







































