Չինաստանի իշխանությունները կոչ են արել պաշտոններից զրկել Շանհայի 4 դատավորների, ովքեր մարմնավաճառության հետ կապված սկանդալի մեջ են ներքաշվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս մեղադրանքները և դրանց կցված տեսագրությունը հրապարակվել են համացանցում՝ չինացի բլոգերի կողմից:
3 դատավորների նկարահանել են տեսախցիկով, երբ վերջիններս մարմնավաճառներին հյուրանոցների իրենց համարներ են տարել այն ընթրիքից հետո, որի ժամանակ նրանք 4-ով գործնական հանդիպում են ունեցել գործընկերոջ հետ: Այդ 3-ին հեռացրել են կոմունիստական կուսակցության շարքերից, իսկ 4-րդի հարցը դեռ լուծված չէ։
Կոմունիստական կուսակցության թերթը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի դատավորները չվարկաբեկվեն։








































