ԱՄՆ-ի և Պերուի հատուկծառայությունները առգրավել են պատմության մեջ կեղծ դոլարների խոշորագույն խմբաքանակը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Ընդհանուր առմամբ առգրավվել է մոտ 30 միլիոնի կեղծ դոլար և ավելի քան 50 հազար կեղծ եվրո։
Գործողության ընթացքում, որին մասնակցել են մոտ 1500 պերուացի ոստիկաններ և ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալներ, ոչնչացվել է կեղծ դոլարների պատրաստման 6 ընդհատակյա ձեռնարկություն, ինչպես նաև դրանց տպագրության 8 սարքավորում։ Ռեյդերի արդյունքում 48 մարդ է ձերբակալել։
Ինչպես ընդգծել է Գաղտնի ծառայությունը՝ Պերուն ներկայում հանդիսանում է աշխարհում կեղծ արժույթի՝ աշխարհում խոշորագույն արտադրող և տարածող։








































