Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

«Թյուրիմացությո՞ւն է, թե՞ կեղծիք». օֆշորի գործով «Ամերիաբանկի» ներկայացրած տեղեկանքը անհասկանալի էր դատական կողմերի համար

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Օֆշորի գործի» դատական քննությունը:

Ամբաստանյալը Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու համար: Աշոտ Սուքիասյանը, որպես «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ղեկավար, ի թիվս այլ գործունեության, զբաղվել է ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ:

2010 թվականին նա դիմել է «Ամերիաբանկ»՝ աֆրիկյան Սիեռա Լեոնե երկրում իր կողմից շահագործվող ոսկու և ադամանդի հանքերից ոսկի ու ադամանդ արդյունահանելու, Հայաստան տեղափոխելու և Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով վարկ տրամադրելու հայտով:

Բանկը վարկային պայմանագրով Աշոտ Սուքիասյանի կոոպերատիվին տրամադրել է 12 միլիոն դոլար վարկ, որը հատկացվելու էր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, փուլ առ փուլ՝ ըստ բիզնեսի զարգացման տվյալների:

Բանկը 2010 թվականից մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Աշոտ Սուքիասյանին մաս-մաս տրամադրել է 10 միլիոն 700 հազար դոլար: Բայց նկատի ունենալով, որ վարկառուն սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, բանկը բարձրացրել է վարկի տոկոսադրույքը՝ 12 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ապա և բոլորովին չի տրամադրել մնացած 1 միլիոն 300 հազար դոլարը:

Վարկի տրամադրման համար բանկը որպես գրավ վերցրել է Աշոտ Սուքիասյանի հետ գործընկեր դարձած Փայլակ Հայրապետյանի՝ 50 միլիոն դոլար գնահատված գույքը, որից տուժող Հայրապետյանը արդյունքում զրկվել ու ներկա գործով ճանաչվել է որպես տուժող:

Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ բանկը իր որոշած վարկը մաս-մաս՝ ութ փոխանցումով ուղարկել է օֆշորային գոտի՝ Կիպրոս՝ երեք կազմակերպությունների, որոնցից մեկը Աշոտ Սուքիասյանի անունով է եղել, մյուսը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, երրորդը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Հետո, ըստ Հայրապետյանի, այդ գումարները վերադարձրել են Հայաստան, ծախսել իրենց հաճույքների համար, իսկ ինքը զրկվել է իր ունեցվածքից:

Նախորդ դատական նիստին տուժող Փայլակ Հայրապետյանն ավելացրել էր իր պաշտպանական թիմը: Ի թիվս ներկայացուցիչ Շ. Փիրուզյանի, ներգրավվել էին նոր ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Աշոտ Գևորգյանը, նրա դուստր Գոհար Գևորգյանը, փաստաբանի օգնական Կարեն Պողոսյանը:

Դատական այս նիստին տուժող Փայլակ Հայրապետյանը հրաժարվեց նախորդ նիստում ներգրավված փաստաբաններից ու փաստաբանի օգնականից՝ ասելով, թե վճարման հետ կապված խնդիրներ են եղել: Երկու փաստաբանի ու փաստաբանի մեկ օգնականի փոխարեն Փայլակ Հայրապետյանն այս նիստին միջնորդեց՝ որպես իր ներկայացուցիչ՝ ներգրավել Լուսինե Աղլամազյանին: Հիմա տուժողի ներկայացուցիչներն են Շ. Փիրուզյանը և Լ. Աղլամազյանը:

Դատարանում տուժող և ամբաստանյալ կողմերը քննարկեցին «Ամերիաբանկի» կողմից դատարանին տրամադրված տեղեկանքը՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին տրամադրված վարկի մարման հետ կապված ֆինանսական շարժի վերաբերյալ:

Տուժողի ներկայացուցիչ Շ. Փիրուզյանը նշեց, որ 8 թերթից բաղկացած տեղեկանքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունի, լավ կլինի, որ հաջորդ նիստին ներկա լինի բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ու պատասխանի կուտակված հարցերին:

Շ. Փիրուզյանն ասաց. «Միանշանակ համամիտ չեմ տեղեկանքի հետ: Ոչինչ չի հասկացվում…»:

Ըստ տուժողի ներկայացուցչի՝ հաշվի առնելով վարկի դիմաց գրավադրված գույքի մեծ մասի վաճառքի գները, վարկային պարտավորությունները պետք է որ արդեն իսկ մարված լինեին: Դեռ մի բան էլ բանկն է գրավի տիրոջը պարտք, ըստ Շ. Փիրուզյանի ենթադրության, սակայն բանկը նշում է, թե 2 միլիոն դոլարից ավելի՝ դեռ մարում պիտի կատարվի:

Վարկի մայր գումարը 9 միլիոն 700 հազար դոլար է, մարվել է 10 միլիոն 550 հազարը, որի մեջ ներառված են տույժ-տուգանքներ, վարկի սպասարկման գումար և այլն:

«Թյուրիմացությո՞ւն է, թե՞ կեղծիք, չեմ կարող ասել»,- ասաց Շ. Փիրուզյանը «Ամերիաբանկի» տեղեկանքում ներկայացված տվյալների մասին:

Նա պահանջեց, որ դատարանը «Ամերիաբանկից» պահանջի ամբողջ վարկային գործը՝ բոլոր քաղվածքներով՝ ի՞նչ գույք է վաճառվել մինչև այժմ, այդ գումարներից վարկի ո՞ր մասն է մարվել:

«32 հատորանոց գործ է, ոչ մի նման փաստաթուղթ չկա»,- ասաց Շ. Փիրուզյանը: Եթե, ասենք, Քոչարի 4/4 հասցեի գույքը վաճառվել է 1 միլիարդով, վարկից ինչքա՞ն է մարվել դրանից:

«Ներկայացված տեղեկանքում բազմաթիվ հակասություններ կան, պարզաբանումներ են հարկավոր»,- ասաց Շ. Փիրուզյանը, ում միացավ նաև ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչատրյանը:

Ընդհանրապես, դատական այս նիստին տուժող և ամբաստանյալ կողմերը բանկի նկատմամբ ունեցած հարցադրումներում բավական միասնական էին: Պաշտպանը միացավ տուժողի ներկայացուցչի միջնորդությանը՝ դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին:

Պաշտպան Խաչատրյանը ներկայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով 2014 թվականի հուլիսին Աշոտ Սուքիասյանի «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը սնանկ էր ճանաչվել՝ «Պրոմեթևս» բանկի պահանջների հետ կապված: Դատարանի այս վճիռը քրեական գործում չկար, պաշտպանն այն հայտնաբերել է պատահաբար: Եթե «Ձորագյուղը» դեռ 2014 թվականի հուլիսից սնանկ էր ճանաչվել, ուրեմն այդ ժամանակից բանկը նրանից տույժ-տուգանքներ պիտի որ չհաշվարկեր, սակայն այդպե՞ս է արդյոք…

Տուժողի ներկայացուցիչը միջնորդեց տուժող Հայրապետյանի կողմից գրավադրված ու բանկի կողմից դեռ չիրացված երկու անշարժ գույքի՝ Այգեստանում և Ծովազարդում գտնվող գույքերի վրա արգելանք դնել, մինչև քրեական գործի քննության ավարտը, որպեսզի բանկը այդ երկու գույքը գոնե չիրացնի:

Դատարանը որոշեց այդ միջնորդությանն անդրադառնալ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի լրացուցիչ հարցաքննությունից հետո, որը տեղի կունենա դատական հաջորդ նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում