ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում այս Կառավարությունն այլ կերպ, որը չեն արել մյուս կառավարությունները։
«Կներեք, ձեր, ինչպես նաև նախորդ Ֆինանսների նախարարների խոսքից այն եմ հասկանում, որ Կառավարության անդամ լինելը լատարեի նման բան է՝ տրանսֆերտները կաճե՞ն, թե կնվազեն, արտաքին շոկեր կլինե՞ն, թե ոչ, սփյուռքահայ մեծահարուստները փող կտա՞ն, թե չեն տա։ Դե, եթե չեն տա, ապա կկտրենք-կկտրենք, բացի ծառայողական մեքենաների կրճատումներից, դա սուրբ է, դրան կպնել չի կարելի»։
Պատգամավորը նաև խոսեց Հյուս-Հարավ մայրուղու Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի մասին: Նա նշեց, որ թեև Սերժ Սարգսյանի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է, սակայն շարունակվում է կառուցումը, իսկ որոշ շրջանցումներում ավելանում են ծաղկեպսակների քանակը։ «Ձեր բացած ճանապարհին մարդիկ են մեռնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































