Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ ակումբը մտադիր է նոր մրցաշրջանում հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցելու է.
« «Բավարիա»-ն ցանկանում է հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցելու է:
Չեմ հասկանում, թե ինչու են ինձ անընդատ հարցեր ուղղում թիմի մոտիվացիայի մասին: Չէ՞ որ մենք սկսելու ենք նոր էջից: Բոլոր նրանք, ովքեր չեն ձգտում հաղթանակների, տեղ չունեն «Բավարիա»-ում»,- հայտարարել է Զամերը:








































