Չիկագոյում մեքսիկացի 14 ապօրինի ներգաղթյալներ, ովքեր դոնորական երիկամների ու լյարդի փոխպատվաստման կարիք ունեն, արդեն մեկ շաբաթ է հացադուլ են անում՝ պահանջելով իրենց ներառել հերթի մեջ: Այս մասին հայտնում է Chicago Tribune-ը:
Հիվանդանոցը հրաժարվում է նրանց օրգանների փոխպատվաստման ցուցակում ներառել անօրինական կարգավիճակի և բուժապահովագրության բացակայության պատճառով:
Ցուցարարներին աջակցում են նրանց ընկերներն ու բարեկամները, որոնց թիվը ճամբարում հասնում է 40-ի: Նրանք մտադիր են շարունակել ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հետ չի հանդիպել Northwestern Memorial Hospital-ի ղեկավարը: Խնդիր է ներկայացնում նաև օրգանների սղությունը:








































