Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վաղն աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա, հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մամեդյարովը հանդիպում կունենա Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ-Էյրոյի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։
Կողմերը նախատեսում են քննարկել նաև երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները։









































