ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը չորեքշաբթի օրը հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկվել է նաև ս.թ. հոկտեմբերին մայրաքաղաք Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման նախապատրաստական աշխատանքները:









































