Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը մասնակցելու է 2017 թվականի նախագահական ընտրություններում։
Այդ մասին հայտնել է քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրը։ Մակրոնն իր որոշման մասին հայտարարել է նոյեմբերի 16-ին։ Նա ընդգծել է, որ առաջադրվելու մասին համապատասխան որոշումն ընդունել է վաղուց։
Մակրոնի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ չէ վերընտրվել այդ պաշտոնում։
Օգոստոսին հաղորդվել էր, որ Էմանուել Մակրոնը հրաժարական է տվել այն շահարկումներից ամիսներ անց, որ բարյացակամ է գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդեպ։





































