Հայտնի ComedyClub երգիծական նախագիծը նշում է իր 10-ամյակը՝ հաղորդում է tv.ua-ն:
Հրավիրված VIP-հյուրերի թվում են Քրեյգ Դևիդը, Փերիս Հիլթոնը և Դևիդ Վենդետան: Comedy-ն չի բացահայտել նման մեծության աստղերի հրավերքի արժեքը, բայց կատակել է այդ կապակցությամբ:
«Այն գումարի դիմաց, որ մենք հրավիրեցինք Փերիս Հիլթոնին, նա պետք է մեզ զվարճացներ, այլ ոչ թե մենք՝ նրան: Հետաքրքիր կլինի նայել, թե ինչպես է նա այդ ամենը անելու»,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը:
Comedy Club-ը գոյության 10 տարվա ընթացքում ունեցել է 23 լիազոր ներկայացուցիչ, 120.000 մարդ մասնակցել է նկարահանումներին, ունեցել է 400 թողարկում: Comedy Club-ի տարբեր ռեսուրսների բաժանորդագրված մարդկանց թիվը գերազանցում է տասնյակ միլիոնը:










































