Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Արգելված է ծառայության ընթացքում անջատել ՃՈ գործողություններն արձանագրող տեսախցիկները

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մասնակցել են ճանապարհային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման վարչության ղեկավար կազմն ու համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկվել է նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ոստիկանությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Սամվել Հովհաննիսյանն անդրադարձավ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների միջոցով համապատասխան միջոցների մշակման գործընթացին, որի արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրա գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնելու են պետական և համայնքային կառույցներին:

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ոստիկանությունը և ընկերությունը համաձայնել են նոր համաձայնագիր կնքելու միջոցով լուծել դեռևս 2011 թվականին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համաձայնագրի ձեռքբերման, դրանց սպասարկման պայմանագիրը՝ սահմանելով դրա համար անհրաժեշտ գործողությունների սպառիչ ցանկ, և այդ ամբողջ փաթեթը 2016 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն՝ կառավարության կողմից ուսումնասիրելու և խնդրին վերջնական լուծում տալու համար:

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ըստ ժամանակացույցի իրականացվում են Հանրապետության նախագահի հանձնարարականի նաև մյուս կետերը:

Մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունում գործում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգի վերջնական մշակման աշխատանքները, միջոցառումներ են իրականացվում վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, արդեն իսկ Արդարադատության նախարարություն է ուղարկվել տարբերակների փաթեթ՝ առաջարկելով քննարկել էլեկտրոնային փոստի, բջջային հեռախոսի անվճար հավելվածի և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով քաղաքացիներին ծանուցելու տարբերակներ:

Կարևորելով ճանապարհային ոստիկանության տեսուչ-վարորդ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումների հետևողականությունն ու սկզբունքայնությունը՝ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ արգելված է ծառայության ընթացքում անջատել ճանապարհային ոստիկանի գործողություններն արձանագրող տեսախցիկները: Իսկ այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ավելի պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կստեղծվի հանձնաժողով, որն ընտրական կարգով տարբեր ժամանակներում տեսուչներից կվերցնի տեսախցիկները, և պատահականության սկզբունքով կդիտեն ձայնագրությունները: Խիստ կարգապահական պատասխանատվության կենթարկվեն այն ճանապարհային ոստիկանության տեսուչները, որոնց տեսախցիկները կլինեն անհիմն անջատված:

Խորհրդակցության ավարտին Սամվել Հովհաննիսյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում