Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Երևան։ Այս մասին հաղորդում է Fars իրանական գործակալությունը։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Իրանի նախագահը Հայաստան այցից հետո կմեկնի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղըզստան։









































