ԱԺ խորհրդարանում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ նիստը պետք է փակ անցկացվեր:
«Կապված լինելով բանակի հետ, իմանալով բանակի ուղնուծուծը, մեր ժողովրդի վերբերմունքը բանակի նկատմամբ, չէի պատկերացնում, որ այս համազգային օրենքը «քաղաքական ռազբորկաների» առիթ կհանդիսանա»,- նշեց պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ ամենաայլանդակ կոռուպցիոն ռիսկերը քաղաքական բիզնեսում են:
Մանրամասները՝ տեսանյութում:







































