Գերմանիան անհրաժեշտ Է համարում շարունակել ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունները: Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած բանակցություններից հետո:
«Ես գիտեմ, որ Եվրամիությունում կան մարդիկ, որոնք օգտակար են համարում չշարունակել բանակցային գործընթացը Միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ: Ես անձամբ դեմ եմ, որ այդ բանակցությունները դադարեցվեն»,-ասել Է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նա նաև հավելել Է, որ «ԵՄ-ին անդամակցելու չափանիշները նոր չեն, Թուրքիան դրանց մասին գիտի, և հարկավոր Է համապատասխանել դրանց»:
Շտայնմայերը նշել Է, որ անհրաժեշտ Է վերսկսել Թուրքիայում քրդական խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը:
«Միայն ռազմական միջոցներով այդ հարցը չի լուծվի: Հարկավոր Է քաղաքական գործընթաց, որի վերսկսման համար Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պետք Է վայր դնի զենքը և հրաժարվի ահաբեկչական գործունեությունից»,-ասել Է նա:








































