Ղազախստանի Հանրապետության Առաջին նախագահի օրվա կապակցությամբ երկրի Ազգային բանկը թողարկել է 10000 տենգե անվանական արժեքով հոբելյանական թղթադրամ, որի վրա պատկերված է Նուրսուլթան Նազարբաևը։ Թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2016թ․ դեկտեմբերի 1-ից։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի Ազգային բանկի կայքը։
«Նելսոն Մանդելա, Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք, Լի Կուան Յու, Ուինսթոն Չերիլ, նրանց և համաշխարհային մի շարք այլ առաջնորդների դիմանկարները պատկերված են իրենց երկրների թղթադրամների վրա։ Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի դիմանկարով թղթադրամն արժանի տեղ կգրավի այս շարքում»,-ասել է Ղազախստանի Ազգային բանկի ղեկավարը։
Նշենք, որ այսօրվա փոխարժեքով 10000 տենգեն կազմում է շուրջ 29 ԱՄՆ դոլար։












































