Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Իշխանության երանելի սպառնալիքը

Բագարանցիները, որ ապրում են հայ-թուրքական սահմանի մոտ, սպառնում են, որ եթե իրենց խմելու ջրի հարցն իշխանությունը չլուծի, կանցնեն սահմանը: Հայաստանում այդ սպառնալիքները բնականաբար հանրային մակարդակում շատ էմոցիոնալ են ընկալվում, և մարդիկ ասում են՝ այ, այ, այ, բա սա իշխանություն է, տես մարդկանց ինչ օրն է հասցրել:

Իսկապես, սա իշխանություն չէ, որովհետև իշխանությունը բացարձակապես որևէ առնչություն չունի համատարած թալանի, պետության ու ժողովրդի հարստահարման, պետության ու հասարակության ապագայի հաշվին սեփական բարեկեցությունն ու հարստությունը կառուցելու անհագ մոլուցքի հետ: Իշխանությունը, ինչքան էլ որ տարօրինակ թվա, բարոյական հասկացություն է: Իշխանություն ուներ Քրիստոսը, և այդ իշխանությունը նա չէր բանեցնում անձնական հարստության համար: Բայց դա, իհարկե, այլ թեմա է: Այսպիսով, սահմանն անցնելու բագարանցիների սպառնալիքը արժանանում է բոլորի բնական էմոցիոնալ արձագանքին: Եվ վերջ: Այդ արձագանքն արդարացի է, բայց միգուցե արժե ինքներս մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞ւ անցնել սահմանը, այսպես ասած` սահմանն անցնել, որ ի՞նչ անել: Հայաստանն այստեղ է, սահմանի այս կողմում, այն Հայաստանը, որտեղ ապրում են բագարանցիներն ու մյուս հայաստանցիները, որտեղ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, և որոնց լուծումը բոլորովին էլ Թուրքիայի սահմանից այն կողմ չէ:

Հայաստանում վերջին շրջանում շատ մոդայիկ են դարձել սպառնալիքները՝ լուծեք հարցը, թե չէ կարտագաղթենք, լուծեք հարցը, թե չէ կանցնենք սահմանը: Թվում է, թե սա պայքարի հաստատակամության և վճռականության դրսևորում է, իրականում սրանից ավելի խայտառակ նահանջի ու պարտվողական տրամադրություն դժվար է պատկերացնել: Մարդը սպառնում է իր իսկ երկիրն ուզուրպացրածներին, որ կգնա իր իսկ երկրից, եթե հարցը չլուծեն: Մարդը չի պատկերացնում, որ այդ սպառնալիքը այդ իշխանության համար ոչինչ է, որովհետև եթե այդ սպառնալիքը ինչ-որ բան նշանակեր, ապա հոծ զանգվածներով արտագաղթը լավ էլ տեսնող իշխանությունը վաղուց էր իրար խառնվել, վաղուց էր ընկել դռնեդուռ ու համոզել, որ չգնան, որ մի քիչ էլ մնան ու համբերեն, ինչպես որ դռնեդուռ են ընկնում ամեն մի ընտրության ժամանակ ու համոզում և կաշառում են, որ մարդիկ ձայն տան: Եթե արտագաղթի սպառնալիքը փոքր-ինչ նշանակություն ունենար այս իշխանություն կոչվածի համար, ապա նույնիսկ կաշառք կբաժանեին մարդկանց, ինչպես ընտրություններին, որ մարդիկ չգնան երկրից:

Եվ ուրեմն` ո՞ւմ են պետք այդ սպառնալիքները, ո՞վ է դրանք մտահղացել, ո՞վ է դրանցով զինել հանրային ինքնագիտակցությունը: Գնալ, որ երկիրն ընդհանրապես առանց որևէ պրոբլեմների մնա իշխանություն կոչված այս մարմնի դարեդար լծի տա՞կ: Միևնույն է, բոլորը չեն գնա, սպասարկող անձնակազմի քանակ կմնա, ուրեմն` էլ ի՞նչ է պետք իշխանությանը: Ոչինչ: Հետևաբար` ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կարող է հիմնարար առումով ինչ-որ հարց լուծել, եթե հանրությունը սպառնում է այն, ինչ կուզեր իշխանությունը: Սա աբսուրդային վիճակ է: Այդ վիճակը պետք է հաղթահարել: Հասարակությունը պետք է մեկընդմիշտ մոռանա արտագաղթի սպառնալիքով հարցեր լուծելու մասին: Եթե մարդիկ կան, որ արտագաղթում են, թող արտագաղթեն, ոչ ոք չի կարող նրանց ստիպել մնալ, բայց եթե կան մարդիկ, որոնք ուզում են պայքարել հայրենիքում իրենց արժանապատիվ կյանքի իրավունքի համար, ապա պետք է գիտենան, որ արտագաղթի սպառնալիքն այստեղ, մեղմ ասած, անհեթեթություն է: Երկիրը մարդկանցն է, ժողովրդինը, հասարակությունն է այս պետության տերը: Հետևաբար, եթե ծառա վարձված իշխանությունը չի լուծում տիրոջ համար անհրաժեշտ հարցերը, եթե տերը գոհ չէ կառավարչից, ոչ թե թողնում է ու գնում այլ ընկերություն, ընդ որում` արդեն ոչ թե տիրոջ, այլ հենց ծառայի կարգավիճակով, այլ վատ կառավարչին է ուղարկում այլ ընկերություն կամ թոշակի:

Հայաստանում առայժմ դա չի ստացվում, առայժմ իշխանությունները ինչ-ինչ գործոնների արդյունքում կարողանում են մշտապես վերարտադրվել: Սակայն դա չի նշանակում, որ պայքարի զինանոցում եկել է արտագաղթը ներառելու ժամանակը՝ թեկուզ սպառնալիքի տեսքով: Չէ՞ որ դա ընդհանուր հոգեբանություն է ձևավորում, դա ձևավորում է տրամադրություն, և հասարակությունն ինքն էլ չի նկատելու, թե ինչպես է ընկնում այդ տրամադրության տակ: Պետք է որոնել մնալով պայքարելու նոր մեթոդներ, նոր ճանապարհներ, նոր միջոցներ, նոր գաղափարներ ու մոբիլիզացիոն նախաձեռնություններ: Դրան այլընտրանք չկա, եթե միտքը պայքարն է, եթե նպատակը սեփական հարցերը լուծելն է, սեփական երկրին տեր կանգնելը: Ընդ որում` կապ չունի, գյուղ առ գյո՞ւղ պայքարի մասին է խոսքը, թե՞ համազգային կամ համաժողովրդական: Պետք չէ անցնել Թուրքիայի սահմանը, պետք չէ արտագաղթել, պետք է գնալ առաջ, պետք է «գնալ» Հայաստան ու պայքարել Հայաստանում: Միայն այդ դեպքում իշխանությունը կհասկանա, որ պայքարը լուրջ է:

Իշխանությունը արմավիրցիների մոտ եկավ ոչ թե, երբ նրանք հատեցին Թուրքիայի սահմանը՝ կարկուտից հետո, այլ փակեցին ճանապարհը: Իշխանությունը սևանցի զոհված զինծառայողի ծնողների մոտ գնաց ոչ թե, երբ նրանք արտագաղթի տոմս գնեցին, այլ գնացին միգուցե հակասական, սակայն այլևս անձնուրաց մի քայլի՝ որոշելով սպանված որդու դին բերել Երևան ու արդարություն պահանջել: Իշխանությունը տեղի տվեց, երբ Մաշտոցի պուրակում ակտիվիստներն իրենք ստանձնեցին ապօրինությունն ապամոնտաժելու գործը: Իշխանությունը նահանջեց, երբ տրանսպորտի ուղեվարձը չվճարելու անհնազանդության շարժում սկսվեց, ոչ թե շատերը վճարեցին ավտոբուսի կամ օդանավի տոմսի համար, որ հեռանան Հայաստանից:

Նախորդ տարիներին էլ իշխանությունը հասարակությանը հաշվի է առել միմիայն տեղում պայքարի արդյունքում` լինի դա ընտրությունների արդյունքների օրինականության համար համաժողովրդական պայքարը 2008-ին, կամ քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարը դրանից հետո, կամ պայքարը իրավունքների ու ազատությունների այլ դրվագների համար: Պայքարի արդյունավետությունը կարող է հարաբերական լինել, մեթոդները կարող են լինել տարաբնույթ և նույնիսկ կարող են լինել կասկածներ, սակայն մի բան պարզ է՝ «կթողնեմ կգնամ» հրապարակային սկզբունքը ոչ միայն պայքարի ճանապարհ չէ, այլ մեծ քար է մյուս պայքարողների ճանապարհին` անկախ, թե ով, որտեղ և ինչպես է իրականացնում պայքարը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում