Տևական անձրևները նպաստում են ալերգիայով ու ասթմայով տառապող մարդկանց մոտ հիվանդությունների սրմանը: Մաշկին հայտնվում է ցան, հաճախանում են շնչարգելության նոպաները: Այս մասին հայտոնւմ է PrimaMedia-ն՝ հղում անելով ռուս բժիշկներին:
Խոնավ օդը չի կարող ինքնին դերմատիտ կամ ասթմա առաջացնել: Եթե մարդը երբեք չի ունեցել ալերգիա, նրա մոտ նման դրսևորումներ չեն լինի անձրևների ժամանակ: Խոնավ օդը հանդիսանում է միայն հիվանդ մարդու օրգանիզմում ալերգիկ գործընթացների տարածող:
Իրավիճակը բարդ է Պրիմորյեի երկրամասում: Այնտեղ հուլիսին գրեթե ամեն օր անձրև է տեղացել: Օդերևութաբանները կանխատեսում են, որ օգոստոսը սովորականից տաք կլինի: