Հայաստանում խոշոր համարվող 941 կազմակերպություններից աուդիտ են անցկացրել ևս 2-ը և նրանց թիվը հասել է 632-ի:
Արդյունքում, արդեն 428-ին տրվել է դրական եզրակացություն, բացասական` 204-ին:
Օրենքով խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ պատիժ չի նախատեսվում, բայց կառավարության որոշմամբ այս տարի այդ ընկերությունները կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից:
Եվս 309 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: Հաշվապահական հաշվառման մասին օրենքով` խոշոր ընկերությունների ֆինանսական գործունեությունն աուդիտի ենթարկելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր: Սակայն ֆինանսների նախարարությունն ընդառաջել է այն ընկերություններին, որոնք մինչև հուլիսի 1-ը աուդիտ չեն անցել և տվյալներն անընդհատ թարմացվում են:







































