Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը խոստանում է թիմի երկրպագուներին, որ ավելի հուսալի կգործի առաջիկա մրցաշրջանում:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ նախորդ մրցաշրջանում դորտմունդցիները շատ են գոլեր բաց թողել ազգային առաջնության շրջանակներում կայացած խաղերում:
«Մենք 42 գոլ ենք բաց թողել, իսկ դա շատ է: Սակայն մենք հետևություններ ենք արել: Կարող եմ ասել, որ նման բան երբեք չի կրկնվի: Մեր թիմը լավ է նախապատրաստվել նոր մրցաշրջանին»,- ասել է Սուբոտիչը:





































