ԱԺ քառօրյայում սկսվել է ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկումները, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:
Լրագրողների հետ թեմայի շուրջ զրույցում ազատամարտիկ Մհեր Մազմանյանը նշեց. «Չի խոսվում հաշմանդամության երրորդ խմբի մասին, չի խոսվում նաև կամավորականների մասին՝ եթե կամավորը հաշմանդամ դառնա կամ զոհվի, այդ դեպքում արդյո՞ք նրա ընտանիքին նույնպես տրամադրվելու է ֆինանսական աջակցություն»:
Ազատամարտիկն ընդգծեց, որ կարևոր է, թե այս նախագիծն ինչպես է իրագործվելու. «Բյուջեն լինի իշխանությանը, խնդիրները լուծի ժողովրդի միջոցո՞վ»:
Նա նաև հավելեց, որ հիմնադրամների, մասնավորապես «Մարտիկ» հիմնադրամի ստեղծման պատմությունը ցույց է տալիս դրանց անարդյունավետությունը. «Յուրաքանչյուրը գալով իր մոտեցումն է ներդնում, նրա գնալուց հետո բարձիթողի վիճակ է ստեղծվում, դրա համար հստակ մեխանիզմ և մոդել է պետք»:
Հրանտ Բագրատյանը Վիգեն Սարգսյանին խորհուրդ տվեց վաճառել ֆիննախի, ԿԲ-ի կենտրոններն ու մեքենաները և տրամադրել զինվորներին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































