Thursday, 02 07 2026
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է

Ովքեր են բանակի հաշվին կառուցել իրենց օջախների երջանկությունը. Վիգեն Սարգսյանն անուններ է ուզում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է:

«Սույն օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները»,­- նշեց նախարարը:

Նա հավելեց, որ օրենքի համաձայն, շահառուներ են հանդիսանում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը, զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի աշխատունակության կորուստը: Զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու է համարվում նրա ամուսինը. զավակը, ծնողը:

«Նախատեսվող համակարգի հենասյունն է լինելու հատուկ հիմնադրամը, որը կմիավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ գումարների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին ապահովելու զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Հիմնադրամը գործելու է մի շարք կարևոր սկզբունքների ներքո: Մասնավորապես, հավաքագրվող վճարներն ու ապահովագրական հատուցումները պետք է լինեն պարզ և հասկանալի յուրաքանչյուր քաղաքացու համար, դրանք պետք է կառավարվեն՝ ելնելով ակտիվների կառավարման մասնագիտական հաշվարկներից: Համակարգը պետք է լինի թափանցիկ, որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ վստահություն համակարգի կողմից»,­- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ հատուցման գումարները կփոխանցվեն 2017թ. հունվարի 28­- ից հետո գրանցվող դեպքերի համար: «Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ: Այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար համապատասխանաբար 200 հազար դրամ և 100 հազար դրամ»,­- հստակեցրեց նախարարը:

Նա նաև ներկայացրեց հիմնադրամի ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրները: Նա նշեց, որ ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից:

«Մենք ունենք տարիների ընթացքում հայրենիքի համար զոհված, կյանք տված, հաշմանդամություն ձեռք բերած տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Եթե մենք փորձենք մշակել մի քաղաքականություն, որը թույլ կտար բյուջետային եղած միջոցների հարցին անդրադարձ կատարել բոլորին, մենք պոպուլիստական մի քայլ կանեինք՝ ընդառաջ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց օբյեկտիվորեն, այսօր բյուջեի հնարավորությունները դա թույլ չեն տալիս:

Ես գիտեմ բոլոր այն կարծիքները, որ այն բոլոր գումարները՝ ոմանց կարծիքով՝ թալանված, ոմանց կարծիքով՝ ոչ արդյունավետ օգտագործված, պետք է հետ բերել եւ դա կարող է ստեղծել մի հսկայական դաշտ հետագա աշխատանքի համար: Ուզում եմ շատ ազնիվ և բաց ձեզ ասել, որ միայն ուրախ եւ կողմ կլինեմ, եթե ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները հետամուտ լինեն եւ անուն-անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը: Խորապես վստահ եմ, որ դա ուղղակի անհնար է, եւ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական և բազմաթիվ այլ պատճառներով: Բայց եթե այդպիսիք կան, պետք է պատժվեն և այդ գումարները պետք է վերադարձվեն՝ ինչպես կարգն է»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում