Աուտիզմով տառապող երեխաները 2 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վիդեոխաղերի վրա, քան նրանց առողջ հասակակիցները, գրում է The Daily Mail-ը: Աուտիզմը, հիպերակտիվությունը և ցրվածությունը կարող են խաղերից կախվածության պատճառ դառնալ:
Միսսուրիի համալսարանի աշխատակից Քրիստոֆեր Էնգելհարդթը իր գործընկերների հետ կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ աուտիզմով տառապող երեխաները համակարգչային խաղերով տարվում են օրական 2.1 ժամ, հիպերակտիվություն ունեցող երեխաները՝ 1.7 ժամ, առողջ երեխաները՝ 1.2 ժամ:
Պարզվել է նաև, որ առողջական խնդիրներ չունեցող երեխաներն ավելի հաճախ նախընտրում են սպորտային խաղեր՝ «առաջին դեմքով», իսկ խնդիր ունեցողները՝ RPG՝ այսպես ասած, «դերային» խաղեր: Հենց նման խաղերն էլ կապում են կախվածության հետ:





































